«Ես 80 տարի է՝ հիվանդ եմ»
Անի Գևորգյան
Դանիել Մասչյանը Երեւանի ամենատարեց ղուշբազն է: Անցած տարի նա քաղաքապետարանից պարգեւ է ստացել, 10 հազար դրամ:
«Ամսական 50 կգ ցորեն եմ առնում, որ աղավնիներիս կերակրեմ: Միայն դա կազմում է 10 հազար դրամ»,- պատմում է Մասչյանը: Մանսագիտությամբ ինժեներ-մեխանիկ 80-ամյա տղամարդը պատմում է, որ այս գործով զբաղվում է ծնված օրվանից եւ որ դա իր համար հիվանդության պես բան է:
Դանիել Մասչյան. «Երբ երիտասարդները դիմում են ու խորհուրդներ են հարցնում աղավնիներ պահելու վերաբերյալ, ասում եմ, որ չսկսեն»:
«Ծնվածս օրվանից աղավնիների հետ եմ»:
«Հիմա տասը թոռ ունեմ, տասը ծոռ, բայց որեւէ մեկին թույլ չեմ տալիս, որ նրանց մոտենան»:
«Եթե մոտենան, իրենք էլ կհիվանդանան»:

«Մեկ մեկ վաճառում եմ, լինում է` ամիսը մեկ»:
«Գինը սկսում է 1000 դրամից, ամենաթանկը 5000 դրամ է»:
«Ես նրանց չեմ պահում գումար աշխատելու համար: Սրանով գումար աշխատելը այսօր անհնար է»:
«Բազմաթիվ մարդիկ սրանով զբաղվելով սննկացան»:

«Ես 80 տարի է հիվանդ եմ: Հիվանդ եմ նրանցով»:

«Ինձ ասում են` ամոթ է, որ այս տարիքում նրանց ես պահում, ես էլ ասում եմ, որ դա է իմ կյանքը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել