HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական վերածնունդ» համառուսաստանյան ՀԿ-ի հիմնադիր համագումարը՝ Մոսկվայում

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի  է ունեցել  «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը, որը վարում էր նախաձեռնության հեղինակ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես տեղեկացնում է «Հայկական վերածնունդ»-ը, համագումարին ներկա էին  ինչպես ռուս, այնպես էլ հայազգի հայտնի հասրակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտության  ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ և «Հայկական վերածննդին»  բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Միացյալ ռուսաստան» կուսակցության և ՌԴ նախագահի կողմից ղեկավարվող համառուսաստանյան «Ժողովրդական ճակատ» շարժման փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը, ով շեշտեց, որ  Ռուսաստանում  բարձր են գնահատում նման կազմակերպության դերը   երկկողմ համագործակցության ու հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման գործ ու համոզմունք հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանի այս նախաձեռնությունը իր արդյունավետ գործունեությունը կծավալի ամբողջ Ռուսաստանում: «Հայկական վերածննդին» իր ողջույնի խոսքը ուղղեց նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնը` նշելով, որ հայ-ռուսական դարավոր մշակութային կապերն ու հարուստ ժառանգությունը իսկապես վերածննդի աղբյուր են: Պատմական գիտությունների դոկտր, պրոֆեսոր, Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս Լեոնիդ Իոֆեն իր ելույթում անդրադառնալով տարածաշրջանային   խնդիրներին` շեշտեց, որ այս ժամանակահատվածում շատ կարևոր է անվտանգության ոլորտում մեծ փորձ ունեցող գործչի` Արթուր Բաղդասարյանի կողմից  նման կազմակերպության հիմնումը: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բլադիմիր Ցոյը իր ելույթի խոսքում համոզմունք հայտնեց, որ ստեղծված կազմակերպությունը ,  իր նշանակալի դերը կունենա հայ ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման վրա:

Ելույթով հանդես եկավ նաև «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով ողջունելով ներկաներին նշեց, որ իսկապես` այսօր Հայաստանը և հայ ազգը վերածննդի կարիք ունեն ու այդ նպատակի համար անհրաժեշտ է , որպեսզի ամբողջությամբ ու արդյունավետ օգտագործվի այն ներուժը, որն ունի հայ ժողովուրդն ինչպես հայրենիքի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Հիմնադիր համագումարի օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների հաստատման`  համաձայն որի ձևավորվեցին տարբեր ոլորտներ ներառող 20 մշտական գործող կոմիտեներ, ընտրվեցին դրանց ղեկավարները, ձևավորվեց կազմակերպության կառավարման խորհուրդը:Հ ամագումարը նաև միաձայն որոշում կայացրեց ստեղծել կազմակերպության «Գործարար ակումբ» և Բարեգործական հիմնադրամ, որտեղ ևս ներգրավվեցին թե′ հայազգի և թե′ ռուս գործարարներ, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Համագումարի ավարտին ընդունվեց «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության եզրափակիչ հայտարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter