HY RU EN

Վահե Սարուխանյան

Արոնյանը կրկին անհաջողության մատնվեց աշխարհի չեմպիոնի կոչման մրցավազքում

Լեւոն Արոնյանն ավարտեց իր ելույթները շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Վերջին՝ 14-րդ պարտիայում նա սեւերով ոչ-ոքի խաղաց ամերիկահպատակ ճապոնացի Հիկարու Նակամուրայի հետ, որին հաղթել էր առաջին մրցափուլում: Արոնյանը 14 տուրում տարավ 2 հաղթանակ, 2 պարտություն կրեց եւ 10 ոչ-ոքի խաղաց՝ վաստակելով 7 միավոր: 14 պարտիայից հետո նույնքան միավոր հավաքեց նաեւ Նակամուրան: 

Փաստորեն, Արոնյանի՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու հերթական՝ 4-րդ փորձն անհաջողությամբ ավարտվեց: 

Այս պահին դեռ շարունակվում են Սվիդլեր-Անանդ, Կարյակին-Կարուանա, Տոպալով-Գիրի հանդիպումները: Ուշադրության կենտրոնում է 7,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող Սերգեյ Կարյակինի եւ Ֆաբիանո Կարուանայի պարտիան, որում էլ կորոշվի մրցաշարի հաղթողը: 

Լուսանկարը՝ chess.am-ից