HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի առաջարկությունները՝ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն, որի արդյունքում ձևավորված առաջարկները վերաբերում են՝

1.    Քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը և դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանմանը.

2.    Քվեարկության սենյակում տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը.

3.    Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը՝ միջազգային կազմակերպությունների և ՀՀ Սահմանադրական դատարանի ձևավորված չափանիշներին համապատասխան.

4.    Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման պայմանների ապահովմանը, այդ նպատակով օրենսդրական անհրաժեշտ կանոնների սահմանմանը.

5.    Կանանց ընտրական իրավունքի ապահովմանը՝ ընտրություններում կանանց պատշաճ ներկայացվածություն ապահովելու նպատակով.

6.    Ընտրական գործընթացի նոր մասնակցի՝ մասնագետի իրավական կարգավիճակի առանձին սահմանմանը.

7.    Հանձնաժողովի նիստերին կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գրանցումն ապահովող պատշաճ պայմանների ստեղծմանը.

8.    Նախագծի՝ Երևանին առնչվող կարգավորումները Գյումրի և Վանաձոր քաղաքներին հավասարապես վերաբերելի դարձնելուն:

Նշված առաջարկները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն և ՀՀ ազգային ժողով:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հարց է ծագում, ինչո՞ւ ՄԻՊ-ի էլեկտրոնային փաստաթղթերը և քաղաքացիներին ուղարկված նամակները սովորական եղանակով հնարավոր չէ պատճենահանել, միգուցե դրանք էլ բանակային սպանություններով քրեական գործերի նման զինվորական խիստ գաղտնիքներ են?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter