HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական Վերածնունդի արձագանքը ՀՅԴ բյուրոյի անդամի հայտարարությանը

Վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մամուլին տված հարցազրույցում արտահայտել է մի անընդունելի համոզմունք, որ ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա մտնելով՝ սփյուռքը մտել է կառավարություն: 
Հարկ ենք համարում պրն. Փափազյանին իրականության դաշտ հրավիրել, հիշեցնելով, որ նա արտահայտել է միանգամից մի քանի ճշմարտությանը չհամապատասխանող մտքեր:

1. ՀՅԴ-ն սփյուռք չէ, և սփյուռքը ՀՅԴ չէ: Իրականում սփյուռքը բազմազան է, և որքան էլ որ ՀՅԴ-ն պատմականորեն սփյուռքում ունեցել իր կարևոր դերը և նշանակությունը, որը մենք ընդունում և հարգում ենք, այնուամենայնիվ չի կարելի նույնականացնել սփյուռքը և ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն ընդամենը սփյուռքահայության մեկ մասն է, և դրանից ոչ ավելի: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ինչպես Դաշնակցության գործընկեր Հանրապետական կուսակցությունը Հայաստանն է մոնոպոլիզացրել, այնպես էլ ՀՅԴ-ն է սփյուռքը փորձում մոնոպոլիզացնել՝ իրեն ներկայացնելով որպես դրա միակ տերն ու տնօրենը:

2. ՀՅԴ-ի կոալիցիա կազմելը որևէ կերպ սփյուռքի ցանկությունների հետ կապ չունի: Այն պարզապես պայմանավորված է հայաստանյան ՀՅԴ վերնախավի իշխանական աթոռներ ձեռք բերելու պատեհապաշտությամբ: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապօրինի ձևով իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի իշխանությունը հարատևելու համար, և այդ ընթացքում հնարավոր ՀՀԿ ներքին և արտաքին մրցակցություններին դիմակայելու նպատակով, Սերժ Սարգսյանին հարկավոր են նոր դաշնակիցներ: Եվ այս դերում հայաստանյան դաշնակցական ղեկավարները տեսան իրենց՝ մոռանալով, որ իրենք այս նույն իշխանություններից հեռացել էին նրանց վարած հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման քաղաքականության պատճառով:

3. Երրորդ և ամենացավալի կեղծիքը այն է, որ պրն. Փափազյանը ՀՀ իշխանություններին ընդունում և ներկայացնում է որպես օրինական իշխանություններ, և հպարտանում է, որ իր կուսակցությունը դրա մաս է կազմում: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթել են ընտրակեղծիքների և արյան միջոցով, և շարունակում են իշխել ընտրակեղծիքների միջոցով: Դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեն, որը նույնպես ՀՅԴ-ն ներկայացնում է որպես հպարտության արժանի ձեռքբերում, ՀՀ պատմության մեջ ընտրակեղծարարության ամենախայտառակ դեպքերից մեկն էր: 

Կեղծիքը, իշխանության ապօրինի զավթումը և դրան միանալը որևէ կերպ սփյուռքի հետ կապ չեն կարող ունենալ և սփյուռքի բարօրությանը չեն կարող նպաստել: Սփյուռքը երբեք չի ցանկացել և չի ցանկանա մաս կազմել ապօրինի, հանցագործ իշխանության, որը ոտնահարում է իրենց հայաստանյան եղբայրների և քույրերի իրավունքները և աղքատության է մատնում բնակչությանը: 

Ափսոսանք ենք հայտնում՝ տեսնելով ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը, որը ընդունելի չէ ոչ սփյուռքում, ոչ Հայստանում և ոչ էլ նույնիսկ շարքային ազնիվ դաշնակցականներից շատերի համար : Հարգելով հանդերձ սփյուռքում գործող ցանկացած կուսակցության և անհատի սեփական դիրքորոշումը, ՀՅԴ ղեկավարությանը առաջարկում ենք ՀՅԴ-ն չներկայացնել որպես սփյուռք և ՀՅԴ կուսակցական քարոզչությունը չներկայացնել որպես սփյուռքի դիրքորոշում: 

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպություն

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Անցյալ դարի 20-ական թվերից սկսած առ այսօր դաշնակցությունը հայաստանաբնակ հայերի մոտ անընդհատ առաջացրել է բացասական զգացողղություն։ Նրանք պակաս դերակատարում չեն ունեցել նաև սփյուռքի պառակտման, տարալուծման գործում։ Վերջին տասնամյակում երկու անգամ անօրինական իշխնությանը սապոնվելը վեջնականապես բացահայտեց նրանց ողջ էությունը։ Եթե տեսանելի ապագայում Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա առաջին հերթին կբարձրացվի գաղափարազուրկ ընչաքաղցներին՝ հայաստանյան ՀՅԴ֊ականներին պատմության աղբանոցը ուղարկելու հարցը։ Նրանք միշտ սպեկուլյացիա են անում իրենց 100֊ամյա պատմությունը, սակայն երբեք չեն կարողանում հրաժարվել լափամանին մոտ կանգնելու առաջարկից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter