HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես դիմել կուտակային հաշվում առկա միջոցները ստանալու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացություն ստանալու համար. սահմանվել է կարգը

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ սահմանվել է կուտակային բաղադրիչի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու դեպքում առողջապահության նախարարության կողմից համապատասխան  եզրակացության տրամադրման կարգը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և առողջապահության նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգը նախատեսում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցը, կառավարության կողմից սահմանված հիվանդություններով հիվանդանալու դեպքում, առողջապահության նախարարություն պետք է ներկայացնի իր կենսաթոշակային հաշվում առկա գումարը ամբողջությամբ ստանալու պահանջ:   

Պահանջին կից` մասնակիցը ներկայացնում է իր անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, քաղվածք հիվանդության պատմագրից և այլ բժշկական փաստաթղթեր (առկայության դեպքում), քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից:

Դիմումի քննությամբ զբաղվում է հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ներկայացված են երկու նախարարությունները` համապատասխան մասնագետներով: Հանձնաժողովի կողմից դիմումի և ներկայացված մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, հանձնաժողովը առողջապահության նախարարին է ներկայացնում դիմումի բավարարման կամ մերժման վերաբերյալ եզրակացության նախագիծ:

Մասնակցի դիմումը կարող է մերժվել այն դեպքում, եթե ներկայացված փաստաթղթերում առկա են սխալներ և սահմանված ժամկետում չեն շտկվում, կամ` եթե մասնակցի հիվանդությունը ընդգրկված չէ կառավարության կողմից սահմանված` կենսաթոշակային միջոցները ամբողջությհամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկում:

Եզրակացությունը տրամադրվում է  առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել «114 թեժ գիծ» շուրջօրյա ծառայությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter