HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովրդավարական հայրենիքի» կոչը՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի մասին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կոչն՝ ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի

ԺՀԿ-ի գնահատականներով գործող վարչախումբն իր իշխանավարման ընթացքում ամբողջապես կազմաքանդեց ընտրական համակարգը, որի վերջին հանգրվանը 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեն էր, իսկ ընտրական օրենսգրքով հայտ է ներկայացվում քրեաօլիգարխիկ համակարգի անփոփոխելիությանը: Պլանավորված հրեշավոր ծրագիրը կանխելու միակ ճանապարհն իրական ընդդիմադիր ուժերի և ժողովրդի համատեղ ակտիվ պայքարն է:

Այդ ճանապարհին Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կարող է դառնալ տվյալ համագործակցության լավագույն փորձությունը:

ԺՀԿ-ն համոզված է, որ Սասուն Միքայելյանն իր անցած ճանապարհով, Հայրենիքի նվիրվածությամբ կարող է դառնալ ընդդիմության համախմբման մերանը և Հրազդանի ժողովուրդը, տեսնելով միասնականություն, կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը», տեր կկանգնի քվեին և կունենա իր քաղաքապետին ի դեմս Սասուն Միքայելյանի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter