Բերման է ենթարկվել դրամի եւ... գրքի գողության կասկածանքով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 00.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Գայի պողոտայից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի սկզբին Սաֆարյան փողոցի կրպակներից մեկից գողացել է կրպակատիրոջ դրամապանակը՝ գումարով:
Պարզվել է նաև, որ նա նոյեմբերի 14-ին մի գրախանութից գողացել է գիրք, իսկ Գայի պողոտայում կայանված, ՌԴ մեկնող ավտոբուսի սրահից՝ ուղևորուհիներից մեկի պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր և դրամապանակ:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել