HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի նիստ ՊՆ-ում

Մարտի 31-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ բանակի շտաբում տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցեր, որոշվել են պատասխանատուները:
Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ:





Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter