HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքները կստանան պետական լրացուցիչ աջակցություն

«Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1,537,831.0 հազ. դրամ՝ տեղական ինքնակառավարման մարմիններին բաշխելու նպատակով: Նախատեսվում է նշված գումարից 1,467,512.0 հազար դրամը բաշխել համայնքներին, 50,000.0 հազար դրամը տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքին՝ ճանապարհների հիմնանորոգման համար: Իսկ մնացած 20,319.0 հազ. դրամը հատկացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ հետագայում բաշխելու նպատակով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս հարցը քննարկվել է հոսանքի թանկացման ժամանակ: Ըստ նրա՝ համայնքներում տրամադրված դոտացիաների գումարը չի բավականացրել համայնքների խնդիրները լուծելու համար: Վարչապետն ընդգծել է, որ այս գումարը լրացուցիչ է հատկացվում ՝ համանյքներին աջակցելու համար: 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Շիրակի մարզի Իսահակյան համայնքի Իսահակյանի միջնակարգ դպրոցի շենքի հրդեհված տանիքի վերականգման և շենքը հետագա քայքայումից զերծ պահելու նպատակով: Կիրականացվեն դպրոցի շուրջ 700 քմ մակերեսով նոր տանիքի կառուցման, շենքի ներսում շարքից դուրս եկած հարդարման և այրված արտաքին մալուխային գծի վերանորոգման աշխատանքներ:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Բոլոր թիւերը սխալ գրուած են. ստորակէտին փոխարէն պէտք է դնել միջակէտ, միջակէտին փոխարէն ստորակէտ. օրինակ՝ 1,537,630.0 պէտք է ըլլայ 1.537.630,0 որպէսզի...հայերէն ըլլայ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter