HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը

Այսօր հրապարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների:

Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը:

« Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության, տեղեկությունների փոխանակման և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտի խնդրահարույց հարցերի վերհանման համար։ Հաստատակամ ենք շարունակելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մեր գործընկերությունը և սերտ հիմքերի վրա պահելու համատեղ աշխատանքի ամուր ավանդույթները»,- գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Զեկույցը՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter