HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հափշտակվել են պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ Կապան քաղաքի բնակիչներից մեկը 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին մետաղորոնիչ սարքի միջոցով հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող «Շինատեղ» գյուղատեղիի տարածքից հայտնաբերել ու հափշտակել է բրոնզե հնագույն զարդեր և այլ հնաոճ առարկաներ։

Քննության ընթացքում բնակիչը ներկայացրել է տարբեր առարկաներ, որոնք բրոնզեդարյան շրջանի՝ ք.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր են, մասնավորապես՝ պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ, արձանիկ, մատանիների վերնամասեր և այլն:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը), և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են վեց տասնյակից ավել պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաներ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Ամբողջ երկիր ավերողներին բան ասող չկա, իսկ էդ տղեքին պատժում են - բան գտնելու համար: Իհարկե, լավ չեն արել որ պահել են, բայց փաստացի - կարեւոր գործ են արել! Արդարությունը պահանջում է թաքցնելու համար պատժել, իսկ գտնելու համար պարգեւատրել: Պյա հու՜նց ընինք - կհարցներ ղարաբաղցին: Կարելի է բավարարվել շատ լուրջ բացատրական աշխատանքով: Իսկ գտածոյի արժեքի գոնե 25% - ը իրենց պիտի վճարվի, նույնիսկ սովետի ժամանակ օրենքն այդպես էր:
շարունակություն
,,Հափշտակվել են,, - ներողություն, ումից է ,,հափշտակվել,,? Եղբայր, Հայերը իրենց Շլիմանին են գտել, բայց վրեն գործ են սարքել! Հնեաբանները պիտի իրար խառնվեն, մարդուն պատվավոր դիպլոմ ու հետազոտությունների արտոնագիր տան, որովհետեւ ինքը այնքան խելք ու ինտուիցիա է ունեցել, որ հասկացել է որտեղ պետք է փնտրել: Բայց ում կամ ինչի մասին խրատես ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter