Կասեցվել է «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը:
Ծառայության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ծորակի ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Թե ծորակի ջրում, թե լիմոնադի նշված խմբաքանակում հայտնաբերվել են մանրէաբանական մի շարք խախտումներ. լիմոնադը չի համապատասախանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ճանաչվել է վտանգավոր:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով մարտի 31-ից կասեցվել է Ա/Ձ Վաչե Մեջլումյանի արտադրամասի «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը, արգելվել է արտադրամասի պահեստում առկա խմբաքանակի իրացումը, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է արդեն իսկ իրացված լիմոնադը իրացման կետերից հետ կանչել և պահեստային մասում առկա խմբաքանակի հետ միասին օգտահանել:
Հանձնարարվել է նաև մինչև 2016 թվականի ապրիլի 20-ը վերացնել խախտումները` ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը համապատասխանեցնել սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել