
«Լանդշաֆտ» խանութը կտրում է փողոցի ծառերը. ահազանգ
Չարենցի փողոցի վրա գտնվող «Լանդշաֆտ» խանութի աշխատողները չեն զլանում պարբերաբար կտրել իրենց խանութի դիմաց առկա ծառերը: Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դիմաց գտնվող այս խանութը զբաղվում է տարածքների կանաչապատմամբ եւ ոռոգմամբ, մինչդեռ սեփական բիզնես-շահերից ելնելով՝ նա կտրում է ծառերը, վնասում բնությանը եւ փչացնում փողոցի գեղագիտական տեսքը: «Պահպանենք շրջակա միջավայրը» քաղաքացիական նախաձեռնությունը բնապահպանության նախարարությանը կոչ է անում հետեւել եւ պատժել նման օրինախախտներին:
«Պահպանենք շրջակա միջավայրը» քաղաքացիական նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել