«Արցախի բարիքներ» ցուցահանդես-վաճառքը հետաձգվում է
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ այսօր Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում նախատեսված «Արցախի բարիքներ» ցուցահանդես-վաճառքը հետաձգվում է: Անցկացման օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:
Հիշեցնենք, որ ժամը 12.00-19.00 Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում անցկացվելու էր «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեին արցախյան 28 ընկերությունների արտադրանքները և ծառայությունները:
Ցուցահանդեսի հետաձգումը հավանաբար կապված է Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի լարման հետ։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։ Խոցվել է ադրբեջանական մեկ ուղղաթիռ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել