HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊՆ-ն հաղորդում է ևս մեկ ուղղաթիռի, 3 տանկերի և 2 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Հաստատված տվյալներով՝ ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
Ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:

լուսանկարները՝ ԼՂՀ ՊՆ-ի

գլխավոր լուսանկարը՝ 2015թ-ի

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Մարտակերտի Շահումյանի շրջանների միջև, տեղակայված «Եղնիկներ» զորամասի ու Հադրութի մոտ է փաստորեն պատերազմական վիճակ, մեր զինվորներից հո վիրավորներ չկա՞ն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter