ԼՂՀ ՊՆ-ն շուտով փաստական տվյալներ կհաղորդի հակառակորդի կորուստների մասին (թարմացվող)
18:09 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը «Հետքին» հայտնեց, որ հակառակորդի կորուստների թիվը անցնում է 200-ը։ Ադրբեջանական ստորաբաժանումները որոշ տեղերում թողել են զինվորների դիակները և հետ քաշվել։ Թողել են նաև զինտեխնիկա։
16։39 Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտու ողջ երկայնքով, հատկապես՝ հյուսիսային և հարավային հատվածներում, իրավիճակը շարունակում է մնալ լարված։
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ Նախարարությունը քիչ անց պատրաստվում է փաստական տվյալներ հաղորդել հակառակորդի մարդկային և նյութական կորուստների մասին։ Նախարարության ներկայացուցիչներն աշխատում են շփման գծի տարբեր ուղղություններում, որտեղից կներկայացնեն տեղեկություններ իրավիճակի մասին։ Սենոր Հասրաթյանը հայկական կողմի կորուստների մասին առայժմ ոչինչ չի հայտնում։
«Հետքի» թղթակիցը Արցախում է և պարբերաբար տեղեկություններ կհաղորդի սահմանում տիրող իրավիճակի մասին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել