HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ-ում 4 վիրավոր կա

ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ.) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական» բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանն ենթարկվել է վերքի առաջնային մշակման, Գարեգին Աղաջանյանը` լապարատոմիայի, բարակ աղու կարման, Զավեն Ավանեսյանը` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարման, Հայկ Թորոսյանը`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիայի:

Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter