HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող. երկուսին վիրահատում են

«Մուրացան» զինվորական հոսպիտալից «Հետքին» տեղեկացրին, որ Արցախից այսօր տարբեր վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել երեք զինծառայող: Երկուսին այս պահին վիրահատում են, իսկ երրորդի վիճակը կայուն ծանր է:

Ինչ վիճակում են զինծառայողները հարցին, հոսպիտալի պետի ընդունարանի աշխատակցուհին պատասխանեց մեկ բառով` «ծանր»:

«Էրեբունի» ԲԿ-ի լրատվական բաժնից էլ փոխանցեցին, որ իրենց մոտ զինվորականներ այս պահին չկան: Սակայն «Էրեբունի» օդանավակայանից ուղղաթիռով բերված երեք զինծառայողներին «Մուրացան» Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխել են ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենաներով:

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այս պահին էլ մարտերը շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter