«Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»
ՀՀ ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի հայտարարությունը
Վերջին երկու տարիներին Ադրբեջանի սաստկացող ռազմական սադրանքներն ու ոտնձգությունները հասան իրենց վերջնակետին՝ վերաճելով պատերազմի տանող լայնածավալ ռազմական արկածախնդրության: Մինչդեռ, սթափ բանականությունը վաղուց հուշում էր սաստել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Միթե՞ այժմ էլ միջազգային կառույցներն ու Մինսկի խմբի համանախագահ պետությունները «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության օրինակով կշարունակեն իրենց «դիվանագիտությունը»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը պահանջում է անել ավելին, քան կողմերին միևնույն նժարի վրա դնելը:
Որքան էլ արդարացի է միջազգային հանրությանն ուղղված մեր պահանջն ու ակնկալիքը, այդուհանդերձ պետք է ապավինենք մեր ուժին:
Խոր երախտագիտությամբ, հույսով ու հավատով ենք լցված թշնամուն դիմագրավող մեր բանակի զինվորների ու սպաների հանդեպ: Աստված պահապան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել