HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ազատամարտիկները խմբեր են ստեղծում և մեկնում դիրքեր

Նախկին ազատամարտիկները կամավոր խմբեր են ստեղծում և մեկնում դիրքեր։ Խմբերի մեկնումը կարգավորում է ԼՂՀ ազատամարտիկների միությունը։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց միության աշխատակազմի ղեկավար, արցախյան պատերազմի վետերան Էդուարդ Խաչատրյանը։

«Մեր բանակը միասնական է, մեր ժողովուրդը մի բանակ է։ Հայրենի հողը պաշտպանելու համար մեր ժողովուրդը միշտ պատրաստ է համախմվելու»,- ասաց Ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավարը։ Ըստ նրա՝ ոչ մի խուճապ չկա։ Իրավիճակը բարդ է, բայց միևնույն ժամանակ՝ կայուն։
«Բանակը իր առջև դրված խնդիրները գերազանց լուծում է։ Մենք որպես վետերաներ՝ մեր պարտքն ենք համարում լինել մեր զինվորի կողքին»,- ասաց Էդուարդ Խաչատրյանը՝ հավելելով, որ երիտասարդները ևս պատրաստ են անհրաժեշտության դեպքում առաջնագիծ մեկնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter