
Ադրբեջանական զինուժի առաջին կորպուսի գործողություններն անձամբ նախարար Հասանովն է ղեկավարում
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն, ով այս պահին գտնվում է Արցախում եւ մշտական կապի մեջ է ԼՂՀ ՊԲ-ի հետ, հայտնում է, որ Ադրբեջանի զինուժի առաջին կորպուսի գործողություններն անձամբ ղեկավարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
«Հենց այս՝ հարավային ուղղությամբ ընթացող մարտերում մերոնք խփել են երկու տանկ ու ուղղաթիռ: Դատելով այս հատվածում թողած դիակների հանդերձանքից՝ կարելի է ենթադրել, որ նրանք Թուրքիայում նախապատրաստված հատուկջոկատայիններն են»,- փոխանցում է Է. Բաղդասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել