
Պաշտպանության փոխնախարարն ընդունել է եվրոպացի դեսպաններին
Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին:
Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում ձևավորված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել