Երեկոյան ձյուն է սպասվում Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում
Հայաստանում ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին և 4-ի գիշերը` ձյան առատ տեղումներ, բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վ արագությամբ: 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է նաև, որ ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղական համայնքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել