HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Սիրիահայ Հովիկ ու Վրեժ Ասմարյանները գրանցվել են՝ կամավորական ջոկատներում ընդգրկվելու համար

Սիրահայ Հովիկ Ասմարյանը եղբոր` Վրեժի հետ հենց լսել են կամավորական ջոկատների հավաքագրման մասին, շտապել են գրանցվել, բայց ասում են՝ դեռ իրենց չեն կանչել։

«Որպես հայ՝ չենք սիրում պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք։ Բայց մեզ պարտադրված պատերազմին մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Անցած տարի ապրիլին ողջ հայությունը նշեց Հայոց Եղեռնի հարյուրամյա տարելիցը՝ կարգախոսով, որ նման բան ալևս չպիտի կրկնվի։ Մեզ պարտադրված հերթական պատերազմը կավարտվի մեր հերթական հաղթանակով։ Դեմներս մեր հաղթանակների ամիսն է, վստահ եմ՝ ևս մեկ հաղթանակ կավելանա մեր եռատոնին»,- ասաց նա։
Ասմարյան եղբայրները իրենց ընտանիքներով Հալեպից Արցախ են տեղափոխվել 5 տարի առաջ՝ սիրիական պատերազմի առաջին տարում։

Մեկնաբանություններ (1)

Սնեժանա
Համամիտ եմ նրանց հետ և բոլորին կոչ եմ անում հետևել նրանց օրինակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter