
Հայկական կողմն անցել է հակազդիչ գործողությունների․ ԼՂՀ ՊՆ
Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
«Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին՝ հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
Դեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում»,- գրված է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի / 2015թ․
Մեկնաբանել