HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում նշել են խոսքի ազատության օրը

Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում ապրիլի 2-ին արդեն 8-րդ անգամ նշվեց Խոսքի ազատության օրը:

Հանդիսության կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված ավելի քան 25 առաջարկ, որոշեց պարգեւատրել.

Թեհմինե Ենոքյանին՝ հեռուստավավերագրության ոլորտում խիզախ աշխատանքի եւ իրավապաշտպանության թեմաներով թողարկած հեռուստաֆիլմերի համար:

Լրագրող Անի Գեւորգյանին՝ սկզբունքայնություն ցուցաբերելու, ոստիկանական կամայականություններին արժանապատվորեն դիմակայելու եւ իր լրագրողական իրավունքները հետեւողականորեն պաշտպանելու համար

«Ազատություն» ռադիոյականի հայկական խմբագրությանը` 2015 թվականի ընթացքում ցուցաբերած օպերատիվության, հանրությանը տրամադրած բազմակարծության եւ հարուստ տեղեկատվության, ինչպես նաեւ հեռուստահաղորդումների շոշափելի զարգացման համար:

Արտակ Գեւորգյանին՝ արտահայտման ազատության իրավունքի կիրառման ինքնատիպ մտահղացման եւ ջանքերի համար:

Գեւորգ Սաֆարյանին` քաղաքացիական պայքարում արտահայտման ազատության իրավունքի օգտագործման համառության համար:

Ֆոտոլուր» ֆոտոգործակալությանը՝ 2015 թվականի ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ժողովրդական բողոքի ժամանակ ստեղծած տպավորիչ ֆոտոշարքի համար:

Մհեր Արշակյանին` ինքնատիպ հրապարակախոսության համար

Հիշեցնենք, որ Խոսքի ազատության օրը ավանդաբար նշվում է Գյումրիում` սկսած 2008 թվականից, այն օրվանից, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից:

Անցած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter