Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ
Այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի պաշտպանության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել