
ԵԽԽՎ նախագահը կոչ է անում Հայաստանին դուրս բերել զորքերն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»
Այսօր ԵԽԽՎ պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է արել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:
Նա իր կոչում նշել է. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:
Ագրամունտը նաև իր անհանգստությունն է հայտնել` նշելով. «Ես չափազանց անհանգստացած եմ` իմանալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությունների մասին: Խորապես տխրել եմ երեկվա կորուստների համար: Կոչ եմ անում երկու կողմերին էլ հարգել հրադադարը և արագ վերսկսել խաղաղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:
Ագրամունտը նշել է նաև, որ 2001թ-ին Եվրոպայի խորհրդին միանալիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհին գործածել միայն խաղաղ միջոցներ:
Նշենք, որ Պեդրո Ագրամունտը մշտապես հանդես է եկել Ալիևի քաղաքական ռեժիմն աջակցող գործողություններով ու ճառերով:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել