HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձևավորվել, և պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - Իսրայել երկկողմ օրակարգի հարցեր, գոհունակությամբ արձանագրեցին խորհրդարանական ձևաչափում հաստատված ակտիվ փոխգործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը և միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter