HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարի հեռախոսազրույցները ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծումից անմիջապես հետո՝ ապրիլի 2-3-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Այրոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:

Արտերկրում ՀՀ դեսպանները, միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչները իրադարձությունների զարգացման մասին պարբերաբար տեղեկացնում են հավատարմագրման երկրների իշխանություններին և միջազգային կառույցների ղեկավարությանը։

Տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են ռազմական գործողությունների վերսկսումը, կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը և շեշտել, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter