
Զարուհի Փոստանջյանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Պատգամավորը խորհրդարանում հայտարարեց, որ Արցախի օրինական իշխանությունները պետք է ներգրավվեն բանակցային գործընթացներում և հայտնեն իրենց դիրքորոշումը, այդ թվում՝ միջազգային ատյաններում:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից այդ ագրեսիվ գործողություններին, մենք պետք է հավաքենք ապացույցներ և թույլ չտանք այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ Բաքվում և Սումգայիթում: Մենք չունենք միջազգային դատարանի կողմից դրանց վերաբերյալ դատապարտում: Իսկ այս պարագայում մենք ունենք այդպիսի ապացույցներ և մոտակա ժամանակում ԵԽԽՎ-ում, կարծում եմ, պետք է ունենանք թե՛ բանաձևի նախագիծ, թե՛ հայտարարության նախագիծ այս վայրագ գործողությունների վերաբերյալ: Ընդհուպ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի անդամության դադարեցումը, որովհետև Ադրբեջանը ունի հստակ պարտավորություն՝ զերծ մնալ ագրեսիայի և ուժի բանեցումից»,-ասում է Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը նշում է, որ Ադրբեջանը խախտել է և չի կատարել իր պարտավորությունը: Տվյալ պարագայում մնում է միայն հավաքել համապատասխան ապացույցներ և ներկայացնել միջազգային ատյաններին:
Զ. Փոստանջյանն առաջարկեց խորհրդարանում ստեղծել իրավաբաններից կազմված խումբ և օգտագործել հենց խորհրդարանական լծակները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել