Սերժ Սարգսյանն այցելեց վիրավոր զինվորներին
Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին՝ 15:25-ին այցելեց Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալ և 15 րոպե անց հեռացավ: Լրագրողներին և զինծառայողների հարազատներին չհաջողվեց հանդիպել նախագահին` տեղեկանալու, թե ինչպիսի առողջական վիճակում են վիրավոր զինվորները:
Դեռ վաղ առավոտից զինվորների հարազատները կանգնած են հոսպիտալի դարպասների դիմաց` իրենց զինվորից որևէ լուր կամ հանդիպում ակնկալելով: Հարազատներից շատերը դեռ տեղյակ չեն՝ իրենց զինվորը գտնվում է ներսում, թե դեռ պետք է նոր տեղափոխեն:
Դիանա Ղազարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել