HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:

«Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:

Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով»,-ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:

Մեկնաբանություններ (1)

Կարո
.........................- Պարո՛ն Բաղդասարով, ի՞նչ եք կարծում՝ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի պատասխան գործողությունները: - Ես կարծում եմ, որ պետք է ավելի վճռական միջոցներ ձեռնարկել եւ պատասխան հզոր հարված հասցնել: Անհրաժեշտ է հարվածներ հասցնել ագրեսորի ռազմական եւ ադմինիստրատիվ ենթակառուցվածքներին, եւ այդ կերպ ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք: - Այդ թվում Ադրբեջանի նավթամուղներին եւ գազամուղների՞ն: – Անպայման: Ես դրա մասին էլ հենց ասում եմ: Ենթակառուցվածքներին հասցված թիրախային հարվածներից հետո պետք է դուրս գալ Կուրի ձախափնյա շրջան, որտեղից անցնում են Բաքվի նավթագազային բոլոր ուղիները, այդ թվում՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը, եւ կտրել այն: Եվ երբ միջազգային հանրությունը սկսի «ոռնալ», պետք է նրանց պատասխանել, որ մենք մեր առջեւ մարտական առաջադրանք ենք դրել եւ ագրեսիային ի պատասխան՝ պետք է առաջանանք:..................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter