HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարազատների հոսքը չի դադարում զինվորական հոսպիտալ

Զինծառայողների հարազատները, չկարողանալով կապվել զինվորների հետ, ժամանում են Երևանի «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ պարզելու իրենց զինվորը վիրավո՞ր է, թե՞ ոչ:  Հարազատներից ոմանց թույլատրեցին մուտք գործել հոսպիտալ, ոմանք՝ ժամեր շարունակ սպասում էին, ոմանց էլ դեռ չեն պատասխանել՝ իրենց փնտրած զինվորը ներսու՞մ է, թե՞ ոչ։

Մատաղիսի զինծառայող 19-ամյա Վանիկ Հովսեփյանի եղբորը դպրոցի տնօրենն է տեղեկացրել, որ Վանիկը ուսից վիրավոր է: Նա էլ ժամանել  է հոսպիտալ վիրավորների ցուցակում եղբոր անունը փնտրելու համար: Եղբայրը կարծում է՝ դեպքը երեկ է տեղի ունեցել, անգամ Վանիկը ընտանիքին չի տեղեկացրել, որ վնասվածք է ստացել: «Երեկ և  այսօր էլ խոսել ենք հետը, ասեց՝ ամեն ինչ նորմալ ա, հանգիստ եղեք, բայց մի երկու օր չեմ զանգի»>։ Ժամեր անց պարզվեց,  որ Վանիկին տեղափոխել են Սիսիանի հիվանդանոց:

«Եղնիկներ»-ի զինծառայող 19-ամյա Խաչիկ Խաչատրյանին փնտրում է քեռու կինը. «Ուզում ենք հետաքրքրվել՝ էստե՞ղ ա մեր զինվորը: Արդեն չորս օր ա՝ զանգ չի եղել:  Երեխեն դիրքերում ա եղել, հետո դիրքերից իջել ա, զանգել ասել ա, թե գնում ա ճաշարան՝ հաց ուտելու, վերջացնի, կզանգի: Արդեն չորս օր ա՝ իրանից զանգ չկա: Երեկ պատգամավորները էստեղ էին, իրանց ասեցինք, որ տեղյակ չենք մեր զինվորներից, խոստացան, թե կհետաքրքվենք, կզանգենք, բայց հլը խաբարություն չկա»:

Թալիշում ծառայող Հրայր Բաղդասարյանի հայրն արդեն այսօր տեսակցեց որդուն, սակայն տղայի հետ չի խոսել, քանի որ քնած է եղել: Հոր փոխանցմամբ՝ տղան ունի թոքերի և ուսի վնասվածք, ինչպես նաև մի քանի կոտրվածքներ:

Հարազատներից ոմանք վիրավորների շարքում չգտան իրենց զինվորին: Սակայն այս հանգամանքը նրանց առավել անհանգստացրեց, քանի որ չգիտեն՝ ինչպես պարզել որտե՞ղ և ի՞նչ կարգավիճակում է իրենց զինվորը:

Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter