
ԵԺԿ-ն քննադատում է արյունալի բախումները Լեռնային Ղարաբաղում
Ապրիլի 4-ին, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունել է հրատապ բանաձև՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների դադարեցման կոչով: ԵԺԿ պաշտոնապես արտահայտել է «իր խիստ մտահոգությունը» վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծից ստացվող իրադարձությունների առնչությամբ:
Բանաձևում նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով և վերահաստատում է «պատրաստակամությունը վերադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ձևաչափին՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից: Արդեն իսկ երկու կողմերից կան տասնյակ զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: Ի հավելումն հրապարակվում են բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակի կողմից խաղաղ բնակիչներին խոշտանգելու մասին:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) նշված բանաձևն ընդունել է Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովի ընթացքում:
Մեկնաբանել