HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովի նիստը սկսվեց հայտարարությունով

Ազգային ժողովի այսօրվա նիստն այսօր սկսվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններով: Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի ու վարչապետի հետ: Վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին՝ միասնականության և Ղարաբաղին աջակցություն ցուցաբելելու համար:

«Իրավիճակը գտնվում է Արցախի բանակի վերահսկողության ներքո: Եվս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ բազում են այն պատգամավորները, քաղաքացիները, ովքեր ցանկանում են ֆինանսական և այլ տիպի օգնություն, օժանդակություն ցուցաբերել մեր սիրելի արցախահայությանը: Տեղեկացնեմ, որ Արցախի կառավարությունն արդեն ստեղծել է նմանատիպ շտաբ, «Արցախբանկում» բացվել է հաշվեհամար, կան պատասխանատուներ, ովքեր զբաղվում են պարենային հարցերով»,-ասաց Է. Շարմազանովը:

Դիմելով պատգամավորներին՝ նա ասաց, որ ովքեր ցանկություն ունեն օժանդակելու Արցախին, կարող են դիմել ԱԺ-ին՝ ստանալու հաշվեհամարները և համակարգելու նպատակով բոլոր կորդինատները: Է. Շարմազանովը նշեց, որ որոշ պատգամավորներ թե՛ երեկ, թե՛ այսօր տարբեր տիպի օգնություն են ցուցաբերել Ղարաբաղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter