HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը ԵՄ անդամ պետությունների դեսպաններին ներկայացրել է իրավիճակը շփման գծում

Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպաններին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի  կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների և խոցված տեխնիկայի առկայությունն է:

Հանդիպման մասնակից դեսպանները խորը մտահոգություն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Քննարկվել են նաև Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր դրդապատճառները և ռազմական գործողությունների վերջնարդյունքից Ադրբեջանի ակնկալիքները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԵՄ անդամ պետությունների դեսպանների ուշադրությունը հրավիրել է նաև հայ զինծառայողների մարտական բարձր պատրաստվածության, տոկունության և հայկական կողմի զուսպ, հավասարակշռված գործողությունների վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter