Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, Ադրբեջանի կորուստները մի քանի հարյուրի են հասնում
Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ՊԲ գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է, որ ապրիլի 2-ին սկսված լայնածավալ բախումների ընթացքում, ՊԲ վերջին տվյալներով, հայկական կողմն ունեցել է 29 զոհ (7 սպա եւ ենթասպա, 22 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող) եւ 101 վիրավոր (20 սպա եւ ենթասպա, 81 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող):
Ադրբեջանի ԶՈւ մարդկային կորուստները մի քանի հարյուրի են հասնում: Լրագրողներին ներկայացվեց գաղտնի ձայնագրություն, որտեղ խուճապահար ադրբեջանուհին պատմում էր ԼՂՀ սահմանին մոտ գտնվող քաղաքների հոսպիտալներում տիրող վիճակի, դատարկված սահամանամերձ գյուղերի, բանակում առկա խուճապի մասին: Կինը շարունակ կրկնում էր, որ պետք չէ հավատալ հեռուստացույցին, որով «1000 կորուստից միայն 1-ն է ներկայացվում:
Գնդապետ Առուստամյանի ներկայացրած օպերատիվ տվյալներով՝ այս օրերին ՊԲ-ն կորցրել է 14 տանկ, իսկ Ադրբեջանի ԶՈւ՝ 24 տանկ, նաեւ 4 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա), 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), 1 «Գրադ» կայանք:
Մեկնաբանել