HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձուն. նոր կյանքին սպասելիս

Թեև այսօր Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում կանոնավոր պատարագ է մատուցվում, պսակադրություններ են կատարվում, մկրտվում են մանուկներ, հուղարկավորում են հանգուցյալներ, սակայն մեկուկես հազարամյակ կանգուն մնացած կոթողին սպառնում է փլուզումը:

Անողոք ժամանակի և մարդկանց բարբարոս վերաբերմունքի պատճառով լրջորեն վնասվել են եկեղեցու ձեղունը, որմերը և հիմքը:

Հոկտեմբերի 18-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրեց սրբավայրի վերականգնման վերաբերյալ հուշագիր: Այժմ հիմնադրամը սպասում է շինարարական-վերականգնողական ընկերության ընտրության մրցույթի արդյունքներին:

Հիմնադրամը հանձն է առել ֆինանսավորել վերականգնողական աշխատանքները, որոնք կտևեն շուրջ 3 տարի:

Օձունի վանքը, որը խորհրդային տարիներին վերածվել էր հացահատկի պահեստի, ապրում է մոտալուտ վերածննդի հույսով:

Հիմնադրամի մամուլի ծառայությունը վանքի պատմության և ապագայի մասին պատրաստել է տեսանյութ, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

http://www.youtube.com/watch?v=7MMuOCmpSlU

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter