Ածելիով փորձել է սպանել խորթ դստերը
Ապրիլի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ադոնցի փողոցի թիվ 13 շենքում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ 75-ամյա Ալբերտ Ռ.-ն իրենց բնակարանում սպանելու դիտավորությամբ ածելիով հարձակվել է իր խորթ դստեր' 50-ամյա Գայանե Բ.-ի վրա և փորձել է հարվածել նրա պարանոցին, ինչը կանխվել է օգնության հասած Գայանե Բ.-ի դստեր' 19-ամյա Անի Հ.-ի կողմից:
Ալբերտ Ռ.-ն բերման է ենթարկվել բաժին: Գայանե Բ.-ն նախաբազկի, դաստակի և կոպի կտրված վերքերով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել