HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ն տվել է 32 զոհ, 121 վիրավոր, 25 հոգի անհետ կորած է համարվում

Այսօր Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը նոր տվյալներ է ներկայացրել հայկական կողմի կորուստների մասին: Ըստ այդմ՝ ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական բախումների արդյունքում ՊԲ-ից զոհվել է 32 հոգի, 121-ը վիրավոր է, 25 հոգի համարվում է անհետ կորած (պարզաբանենք. հայտնի է դարձել, որ որ երեկ նշված 28 անհետ կորածներից 3-ը զոհվել են, ինչով էլ պայմանավորված է զոհվածների թվի աճը):

Ադրբեջանի կորուստների մասին հստակ թվային տվյալներ չկան, սակայն, ըստ ՊԲ-ի, դրանք գերազանցում են արցախյան կողմի կորուստները մի քանի անգամ՝ հասնելով մի քանի հարյուրի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter