HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձերի արդյունքը (լուսանկարներ)

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: Հակառակորդը, ըստ պաշտոնական հաղորդագրության, բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր», - հայտնում է նախարարությունը` տրամադրելով հետևյալ լուսանկարները: Դրանցում, ըստ ՊՆ-ի, հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական խմբի դիակներն են (եթե ցանկանում եք դիտել լուսանկարները խոշոր չափով, կարող եք մեծացնել դրանք):

առաջին լուսանկարը` Արմեն Երամիշյանի

Մեկնաբանություններ (2)

Սիրանուշ
Ղարաբաղը պիտի լինի բանակցությունների կողմ, անգամ Հայաստանի փոխարեն: Անհրաժեշտ է կնքել հաշտության համաձայնագիր՝ Արցախի ու Ադր-ի հետ ու վերջապես խաղաղություն հաստատել, եւ այլեւս խաղալիք չդառնալ մեծ պետությունների համար: 80-ականների զենքերով ու առանց դաշնակցի, բազմաթիվ զոհերով ու վիրավորներով պատերազմել պետք չէ: Բոլոր զոհվածներն ու վիրավորները աղքատ ընտանիքներից են, ցավալի է
Հայկ
Այս նկարներն երեկ էլ էին ցույց տվել: Էս գիշերվա նկարներ չէն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter