HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը մարտադաշտում թողել է Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դին

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը' անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը' հետ է շպրտվել: 

«Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»,- ավելացնում է ԼՂՀ ՊՆ-ն: 

Մեկնաբանություններ (1)

vardan
hl@ chhaskacan eli, vor piti hangist texner@ ver @nknen.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter