HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչներ ապաստանել են Վանք գյուղի հյուրանոցներում

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: «Գանձասար Տուր» տուրիստական ընկերությունը հայտնում է, որ գործարար Լևոն  Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել:

Այս կապակցությամբ  «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:

Նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ Արցախն անպարտելի է: «Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը»,- հայտարարել է Լևոն Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter