HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրենի և գործարար շրջանակների առաջատարների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Հանրապետության մախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային և գործարար միջավայրը, երկրում իրականացվող շարունակական բարեփոխումները, օտարերկրյա ներդրումների հուսալիությունը երաշխավորող Հայաստանի երկկողմ և բազմակողմ իրավապայմանագրային դաշտը, հայաստանյան շուկայում գործող գերմանական ընկերությունների գործունեությունը և հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները նախագահից հետաքրքրվել են Հայաստանում հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական և բանկային ծառայությունների, ճանապարհաշինության, այլընտրանքային էներգետիկայի, զբոսաշրջության, հյուրանոցաշինության և մի շարք այլ ոլորտների զարգացման միտումներով ու փոխգործակցության հնարավորություններով: ՀՀ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող այս և բազմաթիվ այլ հարցերի:

Սերժ Սարգսյանը Բեռլինում նաև հարցազրույց է տվել «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter