HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակա­րանների վաճառքի կարգը: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության նախարարությունը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմա­կերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարա­րությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով 2016 թվականի մայիսի 2-ը սահմանվել է նոր կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:

Դիմում-հայտերի, գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով

Տեղեկացնենք նաև, որ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերի միջոցով.

Գլխամասային գրասենյակ` Գրիգոր Լուսավորիչ 13

Կենտրոն մասնաճյուղ` Պուշկինի 21/1

Արաբկիր մասնաճյուղ` Կոմիտասի պողոտա 41

Կոմիտաս մասնաճյուղ` Կոմիտասի պողոտա 30

Կասկադ մասնաճյուղ` Թամանյան 1 տարածք 70

Աշխատանքային ժամերն են երկուշաբթիից-ուրբաթ` 09:15-16:45:           

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-621-776 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter