HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

799 վերաբնակ` 2006-ին

ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը անցած շաբաթ մեզ է տրամադրել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Այն Ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ: Հաջորդ շաբաթ «Հետքը» կհրապարակի հարցազրույց Սերժ Ամիրխանյանի հետ:

Հաշվետվություն

ԼՂՀ ԿԱ միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության 
(01 հունվար 2006թ. առ 31 դեկտեմբեր 2006թ.)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության 2005թ. նոյեմբերի 29-ի «ԼՂՀ 2006թ. պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված վերաբնակիչների եւ փախստականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 503 որոշմամբ, ծրագրի իրականացման համար նախատեսվել էր 1036.1 մլն դրամ, որն իրացվել է համաձայն ԼՂՀ Կառավարության 2003թ. ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» թիվ 121 որոշման ուղղվածության:

2006 թվականին ՀՀ-ից եւ այլ երկրներից ԼՂՀ-ում վերաբնակեցվել է 241 ընտանիք` 799 անձ, այդ թվում` 395 երեխա, որոնց տրվել է վերաբնակչի կարգավիճակ, ԼՂՀ Կառավարության կողմից սահմանված արտոնություններ:

Վարչությունում հաշվառված փախստական ընտանիքների թիվը կազմում է 3840, որից 2006 թվականի ընթացքում 1449 ընտանիքի` 5651 անձի տրամադրվել են ԼՂՀ Կառավարության կողմից սահմանված արտոնություններ:

Փախստականների հաշվառման գործընթացը շարունակվում է:

2006թ. վերաբնակիչների ծրագրով կառուցվել է 105 եւ վերանորոգվել 38 բնակարան, ընդամենը` 143 բնակելի տուն, այդ թվում Ասկերանի շրջանում` 17, Շուշիի շրջանում` 4, Մարտունու շրջանում` 13, Մարտակերտի շրջանում` 28, Շահումյանի շրջանում` 52:

Փախստականների համար կառուցվել եւ վերանորոգվել է 26 տուն: Ստեփանակերտ քաղաքում կառուցվել է 11 բնակելի տուն, Ասկերանի շրջանում կառուցվել եւ վերանորոգվել է 6 տուն, Մարտունու շրջանում` 5 տուն, Հադրութի շրջանում` 3 տուն, Մարտակերտի շրջանում` 1 տուն: Մասնագետ-վերաբնակիչ եւ փախստական ընտանիքների համար ձեռք են բերվել 24 պատրաստի տներ 31.7 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Շինարարական աշխատանքների ընդհանուր կատարողականը կազմել է 848.0 մլն դրամ:

2006թ. վերոնշյալ ծրագրով փաստացի ծախսվել է 1022.8 մլն. դրամ, որը կազմում է բյուջեով նախատեսվածի 98.72%, համաձայն հետեւյալի.

ա. վերաբնակիչների եւ փախստականների գույքի տեղափոխում եւ

գույքի տեղափոխման փոխհատուցում` 54.6 մլն. դրամ,

բ. ընտանիքի անդամների ճանապարհածախս ` 16.5 մլն դրամ,

գ. միանվագ դրամական օգնություն` 49.7 մլն դրամ,

դ. սոցիալ-կենցաղային, գյուղատնտեսական վարկ` 22.8 մլն դրամ,

ե. բնակելի տների եւ սոցօբյեկտների շինարարություն` 848.0 մլն դրամ,

զ. պատրաստի տների գնում` 31.7 մլն դրամ:

Մնացորդը կազմել է 13.3 մլն դրամ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter