HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

ՀՔԾ տեղեկացմամբ՝ քաղաքացի Կարեն Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ոմն Գարիկը և ոմն Իշխանը, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, նշված ընկերությանն ունեցած 2 մլն. 600 հազ. ՀՀ դրամ պարտքի դիմաց վերցրել են իրեն պատկանող «ՎԱԶ 2107» և «Ալֆա Ռեմեո» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով էական վնաս:

Ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter