Ինչու է Հայաստանը անդամակցում ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Ղարաբաղյան պատերազմի վերսկսումից (կամ, նչպես ասում են 4-օրյա պատերազմից) հետո Հայաստանում բազում հարցերի վերբերյալ մարդկանց աշխարհընկալումը էականորեն փոխվեց: Արցախի ուղղությամբ հարձակվող ռուսական արտադրության նորագույն տանկերից, հետևակին կենդանի այրող «Սոլնցեպյոկներից» ու Դուբլինյան կոնվենցիայով արգելված «Սմերչերից» հետո մարդիկ սկսեցին բարձրաձայնել մի շարք հարցերի մասին, որոնք նախկինում կարծես թե «տաբուի» տակ էին: Մասնավորապես, խոսքը հայ-ռուսական հարաբերությունների, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մասին է:
ԵԱՏՄ-ի վերջին փաստարկը
Վերջին տարիներին արդեն պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ավելի շատ տնտեսական վնաս է բերում, քան օգուտ… Թեև, դեռևս 2013 թվականին հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ այդ միությանն անդամակցումը ավելի շուտ ՀՀ անվտանգության համար էր, քան տնտեսության: Սակայն Արցախյան 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ն որևէ անվտանգության հարց չի լուծում:
Նախ հիշեցնենք, որ ԵԱՏՄ երկու անդամներ Բելառուսն ու Ղազախստանը բացահայտ հակահայկական դիրքորոշում ունեին այս հարցում ու սատարում էին Բաքվին: Ավելին՝ ՀՀ արտգործնախարարությունն, անգամ, հրավիրեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանին, որպեսզի բացատրություն պահանջի Արցախյան հակամարտության սրացման վերաբերյալ Մինսկի հայտարարության համար: Մինչդեռ Ղազախստանը հայտարարեց, որ պատերազմի պատճառով Հայաստանում ԵԱՏՄ վարչապետների մակարդակով հանդիպումը անցանականալի է, և ճիշտ կլիներ այն Մոսկվա տեղափոխել՝ որ հանդիպումը չդիտարկվի որպես կոնֆլիկտի կողմերից մեկին սատարում: Այսինքն, սա պարզապես դիվանագիտական քայլ էր՝ ցույց տալու, որ Ղազախստանի վարչապետը Հայաստան ոտք չի դնի այն պահին, երբ ռազմական գործողություններ են ընթանում իր բարեկամ Ադրբեջանի հետ:
ՀԱՊԿ-ի «վերջը»
Ըստ երևույթի, Ղազախստանի վարչապետը մոռացել է, որ իր երկիրը անդամակցում է ՀԱԿՊ-ին և եթե համարում է, որ Հայստանը ռազմական հակամարտությանի կողմ է, ապա Ղազախստանը պարտավոր է ամեն կերպ սատարել Հայաստանին:
Սակայն, քանի դեռ Հայաստանի դե-յուրե ռազմական դաշնակիցը համարվող Ղազախստանի վարչապետը որոշեց կոֆլիկտի պատճառով չգալ Երևան, ոչ պակաս տգեղ վարվեց Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի վարչապետը:
Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, որոշեց Հայաստան կատարելիք իր երկօրյա այցը կրճատել և երկրորդ օրը Երևանի փոխարեն անցկացնել Բաքվում: Դիվանագիտական էթիկետին էականորեն հակասող այս քայլը բավականին վիրավորական պետք է լիներ ՀՀ իշխանությունների համար՝ անգամ, եթե Ռուսաստանը չհամարվեր Հայաստանի դաշնակիցը:
Բայց այս դեպքում, գործ ունենք ոչ միայն դիվանագիտական անհարգալից վերաբերմունքի, այլ փաստացի դաշնակցի կողմից դավաճանության հետ, քանի որ ակնհայտ է, որ Մեդվեդևը Բաքվի այցի օգտին կրճատում է իր Երևանյան այցը նույն պատճառով, որով Ղազախստանի վարչապետը որոշեց ոտք չդնել Հայաստան, այն է՝ Ադրբեջանին «չնեղացնելը»:
Այլ կերպ ասած, Ռուսաստանի վարչապետը որոշեց, խախտելով դիվանագիտական էթիկետը, իր այցը փոխել այնպես, որ հանկարծ չդիտարկվի որպես որևէ սատարում Հայաստանին… Ինչպե՞ս է Ձեր համար: Մեր գլխվոր ռազմավարական դաշնակիցը անում է ամենը, որ անգամ քաղաքականապես չաջակցի մեզ:
Հ.Գ. Այսքանից հետո միմիայն մի հարց է առաջանում. Ինչու՞ Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին»:
Դանիել Իոաննիսյան, Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել